«Առանց վերևից հրամանի՝ տղերքի դիերը չէին հանի». զոհվածի հարազատը պնդում է՝ կատարվածը թաքցնում են

«Առաջին վայրկյանից սկսած՝ Կառավարության գործողությունը եղել է այն, որ այդ գործը փակեն»,- այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից մեկի հայրը:

«Առանց վերևի հրամանի՝ տղերքի դիերն այնտեղից չէին հանի: Մի հոգու մի բան է լինում, թողնում են ընկած, մինչև համապատասխան մասնագետները չգան, իրենց եզրակացությունը չտան, մինչև վերևից դաբրոն չլինի, չեն հանում: Քանի՞ գլխի տեր էին, որ 15 զինվոր անհայտ պայմաններում զոհվեցին, եկան ինքնագլուխ տարան էդ երեխեքին, եթե վերևից դաբրո չլիներ, ԱԻՆ-ի աշխատակիցն ո՞վ էր, որ նման բան աներ»,- ասաց զոհված զինվորի հայրը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայող ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս