«Մինչև գերագույն հորթը մեզ չընդունի, չե՛նք գնա». զինվորական կացարանում զոհված զինվորի մայր

«3 ամիս է՝ ժողովրդին խաբում են, հե՞շտ է 15 զինվորի գլուխ ուտելը, ի՞նչ հեքիաթներ են պատմում»,- այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողներից մեկի հարազատը:

Նրանք վաղ առավոտյան փակել էին Հանրապետության հրապարակի հարակից փողոցը և պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Զոհված 15 զինծառայողներից մեկի մայրն ասաց, որ ավելի վաղ ևս Փաշինյանի և Պապիկյանի հետ հանդիպման պահանջ էին ներկայացրել, այն չէր ընդունվել և այսօր ստիպված նման ծայրահեղ քայլի դիմեցին՝ ճանապարհ փակեցին.

«Իրենք նպատակահարմար չեն գտնում մեզ ընդունել, որովհետև իրենց երեխեքը չեն, մեր երեխեքն են, մենք ենք կորցրել, մենք գիտենք, թե ինչ ցավ ենք ապրում: 15 առողջ, ուժեղ երեխեք… Ինչի՞ համար ենք մենք երեխեք բերում ու տալիս էս պետությանը, էս պետություն չի, բարդակ է:

Մենք այստեղ այնքան կմնանք, մինչև էդ գերագույն հրամանատարը, գերագույն հորթը մեզ ընդունի, ինքը մարդ չի, իսան չի: Էլ չե՛նք լռելու, 3 ամիս լռեցինք, հերի՛ք է, ինքը պարտավոր է մեզ ընդունի…»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայող ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս