![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներին կենդանու ոսկորներով ծանրոց են ուղարկել
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1108615.jpg)
Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցները ոսկորներով ծանրոց են ստացել, սույն փաստով սկսվել է ստուգում։
«Նախօրյակին Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներ ստացել են ոսկորներով ծանրոց: Ըստ նախնական տեղեկատվության՝ դրանք կենդանու ոսկորներ են: Փոստային առաքումը եղել է փաթեթի մեջ», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ դեպքի վայր են հրավիրվել ոստիկանության աշխատակիցներ, ներկայում սույն փաստով կատարվում է ստուգում և պարզվում է ծանրոցն ուղարկողի ինքնությունը։
ТАСС-ն առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի ստացել իրավապահ մարմինների և դեսպանության ներկայացուցիչների կողմից: