![](/banners/BeFunky-design.jpg)
32-ամյա Արման Ե.-ն հետախուզվում էր Արցախի ոստիկանության կողմից
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/kalanq.jpg)
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 11-ին Արշալույս գյուղի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տարել 32-ամյա Արման Ե.-ին, որը 2022 թ. դեկտեմբերի 9-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: