
Ո՞ր ավիաընկերության ինքնաթիռն է վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում

Շարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք է կատարել Թուրքիայում` Էրզրումի օդանավակայանում։
Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանն էր տեղեկացրել:
Ավելի ուշ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը Infoport-ի հետ զրույցում ասել էր՝ «Պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել, «Զվարթնոց» օդանավակայանում տեսանելիությունը 100 մետրից պակաս է եղել, նման պայմաններում թռիչք չի թույլատրվում։ Որոշ ժամանակ անց Շարմ Էլ Շեյխից եկող ինքնաթիռը նույնպես օդ կբարձրանա»:
168.am-ի տեղեկություններով՝ ինքնաթիռը պատկանում է «AMC AIRLANCE» չարթերային ավիաընկերությանը: Ըստ տեղեկությունների՝ տվյալ ավիաընկերության միակ ինքնաթիռն է: Սպասարկել է «SKY TOUR» տուրիստական գործակալության թռիչքը: