Բաժիններ՝

Տանտիրոջ ուշադրությունը շեղելով՝ պահեստամասեր էին գողացել

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ մարտի 30-ին ոստիկանության Իջևանի բաժին էր հրավիրվել 64-ամյա մի տղամարդ: Նա հաղորդում էր տվել, որ մարտի 29-ի ժամը 23-ի սահմաններում ծանոթները՝ Թթուջուր բնակավայրի 26-ամյա և Ճամբարակ քաղաքի 18-ամյա երկու բնակիչ, «ՎԱԶ-2107»-ի՝ իրեն անծանոթ վարորդի հետ պահեստամասեր գնելու նպատակով եկել են իր տան բակ և շեղելով իր ուշադրությունը՝ մեքենայի բեռնախցիկն ավտոպահեստամասեր են դրել:

Ինքը նկատելով՝ պահեստամասերի մի մասը հասցրել է հանել բեռնախցիկից, ինչից հետո նրանք մեքենայով ու գողացած պահեստամասերով դիմել են փախուստի:
Գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Ճամբարակի բաժնի գործընկերների հետ, Ճամբարակում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և Իջևանի բաժին են տեղափոխել 31-ամյա վարորդին, 26-ամյա և 18-ամյա ուղևորներին՝ ՎԱԶ-2107»-ով հանդերձ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բերման ենթարկվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս