«Ժողովրդավարության բաստիոնը» դարձրել են ուղղակի բոստան». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը գրում է. «Ըստ բրիտանական Legatum prosperity Index-ի 2023 թվականի հետազոտության, որն իրականացվել է 167 երկրների մակարդակով Հայաստանի կառավարության վստահությունը 147-րդն է։ Ասել է թե անվստահություն։
Թերևս չէինք անդրադառնա այս հետազոտությանը, եթե երեկ կառավարիչներն առանձին հավաք չիրականացվեր միջազգային ձեռքբերումների և վարկանիշի քննարկման համատեքստում։ Այլ բան է, որ հավաքն իբր բարձրացող վարկի մասին էր, բայց իրականում տարբեր հիշատակումներ գոնե մեկ անգամ աչքի տակ անցկացրած մարդը տրված գնահատականները ձեռքբերումներ չի համարի։ Եթե չասեմ ուղիղ հակառակը։

Հերիք է հիշեցնել, որ 2023թ.-ին հրապարակված զեկույցների և հաշվետվությունների մեջ հինգերորդն է (Transparency international, Freedom House, Amnesty International, State dep. report) որ փաստում է իրավունքների, ազատությունների, վստահության և կառավարման խորը ճգնաժամի և համակարգային ձախողումների մասին։

Ի դեպ՝ գնահատականները տրվել են մինչ քաղաքացու երեսին թքելը, ՄԻՊ թեկնածուին սպառնալը, քաղաքացու թևերը թիկնապահներով ոլորելը։
Մի խոսքով «ժողովրդավարության բաստիոնը» դարձրել են ուղղակի բոստան»։

Տեսանյութեր

Լրահոս