![](/banners/BeFunky-design.jpg)
Պատասխանատու կառույցներն աշխատում են մետրոյի գծերի վրայից քարաբեկորների մաքրման և բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/metro.jpg)
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով՝ մետրոպոլիտենը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Դեպքի վայր է ժամանել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Պատասխանատու կառույցներն աշխատանքներ են տանում մետրոյի գծերի վրայից քարաբեկորների մաքրման և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: