2023 թ.-ին երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը 3%-ից ցածր կլինեն Ուկրաինայի հակամարտության պատճառով. ԱՄՀ-ի ղեկավար

Ուկրաինայի հակամարտության պատճառով այս տարի համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի աճի տեմպերը կնվազեն՝ գրանցելով 3 %-ից ցածր աճ: Նման հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։

«Մենք ակնկալում ենք, որ 2023 թվականը կլինի ևս մեկ դժվարին տարի, Ուկրաինայի պատերազմի ազդեցության պատճառով համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կլինեն 3 %-ից ցածր», – ասել Է նա Չինաստանի Հայնան կղզում անցկացվող Բոաոյի ասիական ֆորումում:

Գեորգիևայի խոսքով՝ աշխարհում տեղի Է ունենում «ցածր տոկոսադրույքներից շատ ավելի բարձր տոկոսադրույքների արագ անցում»։

«Գնաճն անխուսափելիորեն մրրկայնություններ է ստեղծում տնտեսապես զարգացած որոշ երկրների բանկային հատվածի համար», – հավելել Է նա: Ինչպես պարզաբանել է ԱՄՀ-ի գործադիր տնօրենը, վերջին ժամանակներս երկրների համար գնալով բարդանում է զարգացման ռազմավարության մշակումը։ «Ասիան դինամիկայի աղբյուրն է: Մենք կանխատեսում ենք, որ ընթացիկ տարում Չինաստանի և Հնդկաստանի ավանդը համաշխարհային աճի բնագավառում կկազմի 50%: Սակայն նրանք նույնպես անկայունություն կզգան», – ասել Է Գեորգիևան:

Միևնույն ժամանակ ԱՄՀ-ի գործադիր տնօրենը կարծում է, որ գլոբալացման օգուտները անհավասարաչափ են բաշխված երկրների և մարդկանց միջև։

«Վերջին 40 տարում համաշխարհային տնտեսությունը եռապատկվել է…: Ասիական երկրների համար առևտրի ինտեգրումը եղել է ՀՆԱ-ի կայուն աճի առանցքային գործոնը շատ տասնամյակների ընթանցքում…: Բայց մենք պետք է նաև խոստովանենք, որ գլոբալացման բարիքները հավասարապես չեն բաշխվում երկրների և մարդկանց միջև…: Այս խնդիրների լուծումը պահանջում է պրագմատիկ մոտեցում՝ համատեղ աշխատանք», – ասված է Բոաոյի ասիական ֆորումում Գեորգիևայի հայտարարության մեջ, որն այսօր հրապարակվել է ԱՄՀ-ի կայքում:

Տեսանյութեր

Լրահոս