Թուրք տղամարդուն սպառնում է 15 տարվա ազատազրկում հիվանդության մասին կեղծ տեղեկանք ներկայացնելու համար
Թուրքիայի քաղաքացուն մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում հիվանդության մասին կեղծ տեղեկանք ներկայացնելու համար՝ հայտնում է DHA-ն։ Կոնյա նահանգի Սաիդ Ու.-ի մասնավոր բժշկական կենտրոնի աշխատակիցը հիվանդության պատրվակով հուլիսին չորս օր բացակայել է աշխատանքից, որպես հաստատում հիվանդության՝ հիվանդանոցից թուղթ է ուղարկել կենտրոնի սեփականատեր Մեհմեդ Էվրիմին։
Էվրիմը ցանկացել է այցելել աշխատակցին հիվանդանոցում, սակայն նա հրաժարվել է։ Էվրիմի կողմից իրականացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ Սաիդը հիվանդանոցում չի հայտնվել, նա նաև հասցրել է սոցցանցում լուսանկար տարածել Մերսինի լողափից։
Սաիդն իրավիճակը բացատրել է նրանով, որ կասկածել է, որ ինքը կորոնավիրուսի ախտանիշներ ունի և չի գնացել հիվանդանոց, բայց բուժքույր ընկերուհուն խնդրել է հիվանդ լինելու վերաբերյալ տեղեկանք պատրաստել։ Նա հեռախոսով ուղարկել է նկարը։
Կենտրոնի սեփականատերը դատի է տվել աշխատակցին, առաջին դատական նիստը նշանակված է հուլիսին։ Աշխատակցին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում խարդախության և կեղծիքի համար, իսկ բժշկին և բուժքրոջը՝ մինչև 11 տարվա ազատազրկում` լիազորությունները չարաշահելու և կեղծիք կատարելու համար: