«Մի օր ասում են՝ պատերազմ է, մյուս օրն ասում են՝ չի լինի։ Էս են սրանք. առավոտ մի բան, երեկոյան՝ լրիվ այլ». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը վերջին շրջանում բազմիցս է ասել, որ պատերազմի ու էսկալացիայի լուրջ վտանգ կա։

Քոչարյան Անդոն ասում է՝ չկա։

Մի բան հիշեցի, որ պատերազմից առաջ Մակունցը հավաստիացնում էր, որ Թուրքիան չի խառնվի։

Մի օր ասում են՝ պատերազմ է, մյուս օրն ասում են՝ չի լինի։

Մի օր Ռուսաստանին խայտառակ են անում, մյուս օրն ասում են՝ մենք պրոռուսական իշխանություն ենք։

Մի օր ասում են՝ Թուրքիան եկել է մեզ ցեղասպանելու, իսկ մյուս օրը՝ դրական ազդակ են սպասում թուրքերից։

Էս են սրանք. առավոտ մի բան, երեկոյան՝ լրիվ այլ։

Տեսանյութեր

Լրահոս