
Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը հրում վարժությունում գլխավերևում պահեց 128, իսկ հրումում` 147 կգ: Երկամարտի 275 կգ արդյունքով նա դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Երկրորդ կեսում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչն է, իսկ եռյակը եզրափակում է Հնդկաստանի ծանրորդը:
Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան նաև Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ). Գագիկ Մկրտչյանը (+102 կգ), ինչպես նաև Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ): Առաջնությունը կեզրափակվի ապրիլի 1-ին: