Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի վրա է. կեղծարարությամբ ընտրություն հաղթելն իրականության հետ որևէ աղերս չունի. Մամիջանյան

Մարտի 26-ին Սիսիան և Անի խոշորացված համայնքներում անցկացվեցին ՏԻՄ արտահերթ ընտրություններ։

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։

Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում էլ հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակված թեկնածուները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, ըստ հարցման արդյունքների, այս փուլում ամենացածրն է՝ նրա պաշտոնավարման ողջ ընթացքում անցկացված մյուս հարցումների հետ համեմատած, և ստացվում է՝ նման պայմաններում իշխանությունն ահռելի քանակությամբ ընտրակեղծարարությամբ է կարողացել ընտրություններում հաղթել։

Կարդացեք նաև

«Փաշինյանի վարկանիշն այս փուլում գտնվում է պատմական մինիմումի վրա, ուստի ամենևին էլ կապ չունի, թե ՏԻՄ ընտրություններում հատկապես ինչպիսի՞ ընտակեղծիքներով է այդ ուժը հաղթել։

Ուշագրավ է, որ Փաշինյանի վարկանիշը գտնվում է պատմական մինիմումի վրա այն դեպքում, երբ վերջինս դեռ թղթի վրա չի դրել իր հակաարցախյան ստորագրությունը։

Այսինքն, մինչև այդ քայլին գնալը,արդեն նրա վարկանիշը պատմական մինիմումի վրա է։ Սրան եթե ավելացնում ենք նաև այն, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին անընդունելի է համարում Արցախի հայտնվելնԱդրբեջանի կազմում, ապա պարզ է դառնում, որ անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանց պողպատե կամ թավշյա մանդատներից,միևնույն է՝ ընտրության արդյունքները որևէ աղերս չունեն այն իրականության հետ, որը հիմա առկա է։ Կապ չունի՝ Փաշինյանը Սիսիանում ինչ ընտրակեղծարարությամբ հաղթեց, դա իրականությունը չի արտացոլում»,-ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններ է անցկացնում «եթե ընդդիմադիրը մեզ հաղթի, նրան կկալանավորենք» սկզբունքով. ասվածի ապացույցն ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթած Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է, որն իր հաղթանակից անմիջապես հետո կալանավորվել էր:Հետևապես՝ սեփական կուսակցության ներսում ընտրակեղծարարություն արած ՔՊ-ի դեպքում էլ պետք է բոլոր դատողություններն անել՝ հիմնվելով հետևյալի վրա՝ նրանցից յուրաքանչյուրի համար ամենաքաղցրը սեփական աթոռն է, որի պահպանության համար անելու են ամեն ինչ։

«Եթե պետք է աթոռը պահելու համար ստել՝ ստելու են, եթե պետք է դավաճանել իրար՝ դավաճանելու են։ Փաշինյանը գցելու է բոլորին, բոլորի վրա լինելու են քրգործեր։ Հայաստանում չկան իշխանական տարբեր քաղաքական գործիչներ, կա մեկ Փաշինյան՝Նիկոլ Փաշինյան, որը կառավարում է բոլորին, էլ ի՞նչ ընտրելու իրավունքի մասին է խոսքը»,-ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ ընդդիմության անելիքն այս հարցում հետևյալն է՝ արձանագրել՝ ով է Փաշինյանը, աշխատել հիմնականում սեփական սխալների ուղղությամբ. օրինակ՝ Իշխանասարում Փաշինյան ընտրած մարդուն պետք է ոչ թե մեղադրել, այլ հասկանալ, իսկ ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվել իշխանասարցիներին իրականությունը ներկայացնել։

«Ես երբեք չեմ մեղադրելու ժողովրդին։ Համարում եմ, որ եթե մարդիկչեն կարողանում արդյունքի հասնել, մեղավորությունը պետք է իրենք իրենց մեջ փնտրեն։ Եթե Իշխանասարում Փաշինյանին ձայն են տվել, պետք է հասկանալ՝ իսկ ինչո՞ւ նրան ընտրած պապիկին ընդդիմությունը չի կարողացել լավ բացատրել, որ Փաշինյանի արածների արդյունքում են իրենք քնից արթնանում և տեսնում թշնամուն, նշանակում է՝ ընդդիմությունը չի կարողացել բացատրել, որ Փաշինյանի արածի արդյունքում է Իշխանասարը դարձել սահմանապահ գյուղ»,-ասաց Մամիջանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս