«Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Արցախի բռնազավթված հերթական տարածքը հեռու է, և ոչինչ չի սպառնում իր և իր ընտանիքի անվտանգությանը, ապա նա չարաչար սխալվում է». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Արցախի Հանրապետությունից բառացիորեն երեկ բռնազավթված հերթական տարածքն, իբր, շատ հեռու է, և ոչինչ չի սպառնում իր և իր ընտանիքի անվտանգությանը, ապա նա չարաչար սխալվում է։

Պետք է հիշել, որ թշնամու պիղծ նպատակը միայն Արցախը, Սյունիքը կամ Գեղարքունիքը չէ, այլ գրեթե ամբողջ Հայաստանն անխտիր, հետևաբար Արցախում բռնազավթված հայկական հողի հերթական «աննշանակալի» թվացող հատվածը բարբարոսներին նույն այդ չափով մոտեցրել է մեր բոլորի բակերին և տներին։

Ո՞րն է ելքը։ Շատ համառոտ՝ ամեն ինչ հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության ու թշնամու թուլացման և հետագա ջախջախման, եթե մենք հատկապես ազգային վերնախավերի մակարդակում չգիտակցենք, որ պետք է կերտել, պատկերավոր ասած, պետություն-ամրոց, որտեղ ամեն ինչ անխտիր պիտի միտված լինի անվտանգության ապահովման տրամաբանությանը, ցավալիորեն կտապալենք ոչ միայն հազարամյակաների խորքից եկող հայկական պետականության ծրագիրը, այլ նաև հարցականի տակ կդնենք հայության ֆիզիկական գոյությունն ընդհանրապես»։

Տեսանյութեր

Լրահոս