
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք խաղում Ալեքսանդր Պետրակովn ազգային թիմի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Արսեն Բեգլարյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Իվու, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան, Կամո Հովհաննիսյան, Բրիասկո Բալեկյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: