ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցի շուրջ ամեն ինչ հայտարարված է ամենաբարձր մակարդակով. Զախարովա

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ անդրադարձավ ՀՀ-ում ՀԱՊԿ հնարավոր առաքելության տեղակայման մասին թեմային:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, ՀՀ-ում ԵՄ առաքելությանը զուգահեռ՝ ՀԱՊԿ առաքելության տեղակայում, Զախարովան ասաց, որ Լավրով-Միրզոյան  օրերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին հայտարարվեց՝ ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը մշակվում է:

«Չէ՞ որ նրանք այդ մասին հայտարարեցին, չէ՞ որ դա մակարդակ է, չէ՞ որ խոսքը ԱԳ նախարարների մասին է, դրանք բազմաժամյա բանակցություններ են, այդ բանակցություններից հետո նրանք  այդ մասին ասացին: Ուստի  ամեն ինչ արդեն հայտարարված է»,- ասաց Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս