Երեխաների մոտ ավելորդ քաշը բարձրացնում է հիպերտոնիայի ռիսկը 26%-ով
Երեխաների ավելորդ քաշը կապված է հիպերտոնիայի զարգացման ռիսկի հետ: Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է Kaiser Permanente բժշկական ընկերությունը։
Այս հետազոտություններն ուսումնասիրվել են 801․019 երիտասարդ մարդկանց առողջության էլեկտրոնային քարտերի հիման վրա, ովքեր Հարավային Կալիֆորնիայում 2008-ից 2015 թվականներին եղել են Kaiser Permanente ընկերության պացիենտները։ Գիտնականներին հետաքրքրել է, թե արդյոք երեխաները հիպերտոնիա ունեն, ինչպես նաև նրանց կենսաբժշկական այլ պարամետրեր։ Մասնակիցները բաժանվել են երեք քաշային կարգերի՝ թեթև, միջին և ծանր:
Ինչպես պարզվել է, միջին քաշ ունեցող դեռահասների հետ համեմատ, 5 տարվա ընթացքում հիպերտոնիայի զարգացման վտանգը 26%-ով ավելի բարձր է եղել ծանր քաշային խմբի երիտասարդների մոտ։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում մարմնի զանգվածի ինդեքսի յուրաքանչյուր միավոր բարձրացնում է հիպերտոնիայի ռիսկը 4%-ով։
Ընդ որում, զարկերակային հիպերտոնիայի մակարդակն ավելի բարձր է եղել տղաների, քան աղջիկների մոտ։ Այս ուսումնասիրությունը ընդգծում է երեխաների քաշը վերահսկելու անհրաժեշտությունը: Նախկինում բժիշկները նկատել էին, որ քնի պակասը նվազեցնում է հեպատիտի և գրիպի վիրուսների նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան։