«Դուք իշխանությո՞ւն եք, թե՞  բայղուշների ու լաչառների հավաքածու… Ի՞նչ կապ ունեն նախկինները, ռուսները, ֆրանսիացիները». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուք իշխանությո՞ւն եք, թե՞  բայղուշների ու լաչառների հավաքածու։

Ով ի՞նչ ասում է, սրանք նախկինից են խոսում։

Այ բայղուշ անմեղսունակներ, նախկինները 5 տարի է՝ իշխանության չեն:

Ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ Նիկոլի կախարդական փայտիկը։

Բա ի՞նչ պետք է, դա էլ բանակցում էր։

Բա իր սեփական կետից էր սկսում։

Բա երջանիկ քաղաքացի էր խոստանում։

Բա Արցախը Հայաստան եւ վերջ էր հայտարարում։

Բա խաղաղության դարաշրջան էր բերում։

Սա Նիկոլն է խոստացել:

Ի՞նչ կապ ունեն նախկինները, ռուսները, ֆրանսիացիները։

Կատարե՞լ է խոստումը։

Ոչ։

Խոստացածի փոխարեն բերել է հազարավոր դագաղներ, Արցախի 75 տոկոսի կորուստ ու Հայաստամի 150 քառ. կմ տարածքի օկուպացիա։

Սա է ձեր կառավարման պատկերը։

Թե չէ՝  նախկինները, պողոսները, ռուսները…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031