
ՀՀ–ում գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների գինը կբարձրանա

ՀՀ–ում գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների գինը կբարձրանա: Տեղեկությունը հայտնում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը:
Այսուհետ մինչև 12,5 քմ մակերեսով գերեզմանի խնամքի ծառայությունը՝ վերգերեզմանային կառույցների մեկանգամյա մաքրումը, կարժենա 3000 դրամ, իսկ մեկ ամսվա ընթացքում շաբաթական երկու անգամ մաքրումը` 50․000 ՀՀ դրամ։