«Պետության մասին եք խոսում։ Դուք ի՞նչ գիտեք՝ պետությունն ինչ է, խաղաղությունն ինչ է». Լևոն Գալստյան

Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՍՐԱՆՑ

Սրանցից շատերին ճանաչում եմ, իրենք էլ՝ ինձ։ Դիմում եմ սրանց։Մտածում եք՝ կանգնած հայոց հերթական սպանդանոցի առջև, խոնարհ հորթի պես գլուխներդ կախ արած ՝ խաղաղությու՞ն եք բերելու Հայաստանին։ Տղեկնե՛ր, Հայաստանը ձեզ համար ինչ-որ տարածք է, մեզ համար՝ Երկիր։ Պետության մասին եք խոսում։ Դուք ի՞նչ գիտեք՝ պետությունն ինչ է, խաղաղությունն ինչ է։ Լա՛վ եմ ճանաչում ձեզ, էրեխե՛ք, վա՛յր դրեք ձեր հավակնոտ կեղծ դրոշը․ ձեր ձեռքում այն բզկտված, անհաղորդ լաթ է՝ թեկուզ եռագույն։ Իսկական Եռագույնը ձեր խելքի բանը չէ։ Իսկական Եռագույնը մե՛ր դրոշն է։

Ինքներդ ինձանից լավ գիտեք, որ ճիշտ եմ ասում։ Խոնարհե՛ք գլուխներդ ու մտածե՛ք, գուցե կյանքում առաջին անգամ մի պահ կա՛նգ առնեք։ Հարցրե՛ք ինքներդ ձեզ՝ ո՞վ եմ ես, ո՞րտեղ եմ ու ի՞՞նչ եմ անում։

Դրա հավեսը չունեք․ հաճույքների մեջ եք, հասկանում եմ։ Հասկանում եմ, բաց չեմ ներելու։ Սա լա՛վ հիշեք։ Չեմ ներելու։ Չե՛նք ներելու»։

Տեսանյութեր

Լրահոս