Բաժիններ՝

Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել. Ժիրայր Շաղոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ժիրայր Շաղոյանի կարծիքով Հայաստանի հավաքականը պարտավոր է հաղթել Թուրքիայի թիմին:

«Հայաստանի հավաքականի նորեկները մեծ ներդրում ունեն թիմում, քանի որ ակտիվ ֆուտբոլիստներ են: Նրանք կարող են օգուտ տալ հավաքականին: Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել: Ունենք լուրջ ֆուտբոլիստներ, որոնց հետ կարող ենք հաղթանակի հասնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շաղոյանը:

Անդրադառնալով նոր մարզչի հետ աշխատանքին` կիսապաշտպանն ընդգծեց, որ Հայաստանի հավաքականը կարող է նոր մարզչի բերած փիլիսոփայությամբ հաղթանակի հասնել:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031