Բաժիններ՝

Էդուարդ Սպերցյանն անհամբերությամբ է սպասում Թուրքիայի դեմ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անհամբերությամբ է սպասում Թուրքիայի դեմ խաղին:

«Անհամբերությամբ սպասում ենք Թուրքիայի դեմ խաղին և լուրջ ենք նախապատրաստվում: Յուրաքանչյուր մարզիչ իր պահանջներն ունի և նորմալ է, որ այժմ ինչ որ բան փոխվում է հավաքականում»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Սպերցյանը:

Կիսապաշտպանն անդրադարձավ նաև հավաքականի նորեկներին` շեշտելով, որ թիմին նոր միացած ֆուտբոլիստները առաջին հերթին լավ տղաներն են: Նա ծանոթ է Նաիրի Տիկնիզյանին և Գեորգի Հարությունյանին, իսկ Հրանտ-Լեոն Ռամոսի «Բավարիա-2»-ի ֆուտբոլիստ լինելը մեծ բան է ասում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս