Ոստիկանությունն ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում ուժեղացված ծառայություն է իրականացնում

ՆԳՆ ոստիկանությունը ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում, հանրապետության տարածքում իրականացնում է ամենօրյա ուժեղացված ծառայություն։

Մարտի 17-ին ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Շուշիի շրջանային բաժնի ծառայողները` ստացված տեղեկությունները համատեղ իրացնելիս, թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Հ.-ին։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, անձնական խուզարկությամբ վերջինիս բաճկոնի գրպաններում և ձեռքին գտնվող պայուսակում թվով 6 փաթեթի մեջ հայտնաբերվել է ընդհանուր 12.84 գրամ թմրամիջոցին նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված և 1 հատ կաթուցիչ շականակագույն նստվածքով։

Ստուգմամբ զբաղվում է Քրեական հետախուզության վարչությունը։
Վարչությունը միաժամանակ հորդորում է, զերծ մնալ ապօրինի թմրաշրջանառությանն առնչվող հակաօրինական արարքներից՝ հակառակ դեպքում կենթարվեք քրեական պատասխանատվության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031