Հայ շախմատիստները սկսեցին պայքարը կանանց ԵԱ-ում
Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսեցին պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկած առաջնության անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը: Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը խաղում էին իրար դեմ և պարտիայի 53-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այնկեզրափակվի մարտի 29-ին:
Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո: