Թե ինչո՞ւ պարտվեցինք, և թե ո՞վ է իրական 5-րդ շարասյունը
Պատերազմի և պարտության գերագույն մեղավորն ու պատասխանատուն, որը հայտարարում էր, թե պատրաստ է զոհվելու, բայց ոչ միայն չզոհվեց, այլև պահպանեց սեփական պաշտոնը, արդեն երկուսուկես տարի է՝ պարտության մեղավոր է հանում բանակին և հատկապես գեներալիտետին։ Արժե հիշել, թե ինչպես նա նախապատերազմյան շրջանում գլխատեց ու ոչնչացրեց բանակի ներուժը և այդպիսով նախապատրաստեց մեր պարտությունը։
Փաշինյանի իշխանության գալու շաբաթների ընթացքում թշնամին Նախիջևանի ուղղությամբ էապես բարելավեց դիրքերը, և ադրբեջանական զորքերը զբաղեցրին նախկինում միջդիրքային, չեզոք տարածքը՝ այդպիսով հարմար դիրքավորվելով հետագա հարձակումների համար։ Որքան էլ Սասուն Միքայելյանը համոզում էր, թե սահմանին շարժ և կուտակումներ չկան, ամիսներ անց ստիպված ընդունեց, որ 2018-ի ապրիլ-մայիսին էական դիրքային նահանջներ ենք ունեցել։ Ամենաուշագրավը, սակայն, այն է, որ այդ տապալման համար պատասխանատու բանակային զորամիավորման հրամանատար Արտակ Դավթյանը, մի քանի աստիճան թռիչքաձև անցնելով, միանգամից նշանակվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ՝ փոխարինելով Մովսես Հակոբյանին։
Մանրամասները՝ տեսանյութում