
Թուրքիան իր տարածքի մեծությամբ աշխարհում 37-րդն է

Թուրքական «Aydınlık» կայքը հրապարակել է տարածքի մեծությամբ աշխարհի 40 ամենամեծ երկրների ցուցակը։ Այդ ցանկում Թուրքիան զբաղեցնում է 37-րդ տեղը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Առաջին հնգյակը զբաղեցնում են Ռուսաստանը (17․098․242կմ²), Կանադան (9․984․670կմ²), Չինաստանը (9․596․961կմ²), ԱՄՆ-ն (9․525․067կմ²) և Բրազիլիան (8․515․767 կմ²)։
Ցուցակը եզրափակում է Մյանմարը (Բուրմա)՝ 676․578 կմ² տարածքով։