
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցները, նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում ՝ Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ինչպես նաև Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո վերականգնման գործընթացները։