Երբ ավագանու ընտրությունները մոտ են, կառավարության և ավագանու համագործակցությունը լավ է, խոչընդոտներ չունենք, ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին․ Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այսօր գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ հայտարարեց իր հրաժարականի մասին։

«Ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ։ Շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման զարգացման ուղղությամբ»,- ասաց նա։

Նա հույս հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի դեմս քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի կստանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակել համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը։

Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստում։ Մինչ այդ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031