Կատալոնիայի խորհրդարանն Ադրբեջանից պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու շփման սահմանին

Կատալոնիայի խորհրդարանն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի սահմանների՝ Ադրբեջանի կողմից շարունակական խախտման կապակցությամբ, նրա ապակայունացնող գործողությունների համար:

Կոչ է անում վերականգնել խաղաղ բանակցությունները Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։

1. Պահանջում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու շփման սահմանին, ու հատկապես պետք է զերծ մնա ՀՀ սահմանները խախտելուց և վերադառնա հրադադարով հաստատված ստատուս-քվոյին, որն արտացոլված է 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։ Միաժամանակ կոչ է անում կողմերին ձեռնարկել ամեն ինչ նրանց տրամադրության տակ գտնվող դիվանագիտական ​​գործիքներով՝ վերականգնելու խաղաղությունը։

2. Խորհրդարանը Եվրամիությունից պահանջում է իր լծակները օգտագործելու՝ նախ 2020 թվականի հրադադարի համաձայնագրին վերադարձի մասին, իսկ հետո՝ արդար և երկարատև խաղաղությանը հասնելու համար ուղղված քայլեր անել։ Նաև պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի բոլոր վաճառքները։

3. Կոչ է անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, որոնք դեռ գտնվում են Ադրբեջանում գերության մեջ։ Կարևորում է՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի պատերազմից հետո հրադադարի համաձայնագրի կատարումը, և, որ այդ գերիները միևնույն ժամանակ ստանան արդար վերաբերմունք՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան։

Կատալոնիայի խորհրդարան, պահանջ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղ, հայ ռազմագերիներ

Տեսանյութեր

Լրահոս