
«Դաֆ» ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 14-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ-ին «Դաֆ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 32-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։