Մանդատս վայր չեմ դնելու. Արսեն Թորոսյան

Մարտի 16-ին խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին, թե տեղյա՞կ է շրջանառվող լուրերին, որ Գլխավոր դատախազը գալու է ԱԺ՝ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ լիովին այդ տեղեկությունը հերքում է։

«Ես երբևէ նման պատճառ չեմ տեսել նման միջնորդության համար։

Չեմ պատրաստվում մանդատս վայր դնել, դրա հիմքը չեմ տեսնում»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Ինչ վերաբերում է իր ֆեյսբուքյան գրառումներին, որոնցով դժգոհում է արդարադատության համակարգից, և հարցին՝ իր հետ տեղի ունեցողն այդ անարդար համակարգի հետևա՞նք է, Արսեն Թորոսյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Նախ, այս ամենն ինձ հետ որևէ կապ չունի, և չի կարելի նման ձևակերպումներ անել, թե իմ նկատմամբ ինչ-որ գործողություններ արեցին։ Ես շատ հստակ իմ երկու հաղորդագրությունների մեջ կետերով նշել եմ պրոբլեմների վերաբերյալ և հույս ունեմ, որ այն մարմինները, որոնք այդ պրոբլեմներով զբաղվում են, նաև իրենց ներքին ընթացակարգերով կպարզեն, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել»,- հավելեց Արսեն Թորոսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ իրեն հարցաքննության չեն կանչել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս