Ի՞նչ անհարգալից վերաբերմունք, էֆենդի՛. անհարգալից վերաբերմունքը դեռ պետք է վաստակել, իսկ ես զզվում եմ ձեզնից. Մարգարիտա Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ես երբեք ոչինչ չեմ ասել որևէ միջանցքի մասին, բայց խոսել եմ և կխոսեմ անձամբ Փաշինյանի մասին: Կասեմ, որ նա վիժվածք է, և հայ ժողովրդի դավաճան, որ նա վաճառել և դավաճանել է բոլոր այն հայկական շահերը, որոնք կարող էր վաճառել, ու կվաճառի ու կդավաճանի այն ամենը, որը դեռ չի հասցրել անել: Կասեմ, որ նա ատում է Ռուսաստանը ու խաբում Պուտինին, որ նա ЦРУ-ական լաթի կտոր է՝ առանց պատվի ու խղճի, ինչպես բոլոր ЦРУ-ական լաթի կտորները». այսպես է պատասխանել Նիկոլ Փաշինյանին ռուսական «Russia Today» լրատվական հոլդինգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյաննիր տելեգրամյան ալիքում:
Նա նշել է, որ այս խոսքերի համար են ՀՀ իշխանությունները փակել իր համար Հայաստանի մուտքը, որի մասին ինքն ամռանը խոսել է, բայց մարդիկ չէին հավատում, որ «զտարյուն հայի համար դեպի Հայաստան ճանապարհը կարող է փակ լինել»:
Մարգարիտա Սիմոնյանը նաև նշել է, որ Փաշինյանի իշխանության օրոք ինքը Հայաստան առհասարակ չէր էլ գա որևէ պարագայում:
«Բայց ինձ ապշեցրեց «Անհարգալից վերաբերմունքի համար» ձևակերպումը: Ի՞նչ անհարգալից վերաբերմունք, էֆենդի՛:
Անհարգալից վերաբերմունքը դեռ պետք է վաստակել: Իսկ դուք, էֆենդի՛, գտնվում եք զզվանքի գոտում: Ուրեմն ուղղեք ձեր ձևակերպումը՝ «Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան փակվել է գործող իշխանությունների նկատմամբ զզվանքի համար»,- գրել է նա:
Հիեցնենք, որ այսօր տված ասուլիսի ժամանակ հայազգի գործիչների մուտքը Հայաստան արգելելը Նիկոլ Փաշինյանը պայմանավորել էր նրանց՝ Հայաստամի իշխանությունների նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքով:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: