Բաժիններ՝

Արցախում ապրանքի թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք է արձանագրվել

Արցախում ապրանքի թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք է արձանագրվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախար Գուրգեն Ներսիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի եւ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումների արդյունքում այսօր՝ մարտի 14–ին, Ստեփանակերտում եւ շրջաններում արձանագրվել է ապրանքի գնի առավելագույն թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել են վարչական վարույթներ:

Մեկ անգամ եւս նախազգուշացնում ենք, դիտարկումները կրելու են անընդհատ ու շարունակական բնույթ եւ չարամիտ տնտեսվարողները ենթարկվելու են տույժի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031