
Կարապետ Մանվելյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ Մ23 ԵԱ եզրափակիչ

55 կգ Կարապետ Մանվելյանը դուրս եկավ Մ23 ԵԱ եզրափակիչ։ Տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Նա 1:1 հաշվով հաղթեց թուրք մրցակցին:
Հիշեցնենք, որ այսօր Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ 1/4 եզրափակիչ փուլում հանդիպել են հայ Կարապետ Մանվելյանն ու ադրբեջանցի Ռախիմ Հասանովը։
Կարապետ Մանվելյանը ժամանակից շուտ 7-1 հաշվով հաղթել էր մրցակցին։ Հիասթափված ադրբեջանցի Ռախիմ Հասանովը դրանից հետո հրաժարվել էր սեղմել հայ մարզիկի ձեռքն ու հարվածել էր նրան, ինչից հետո պատասխան հարված ստացել մեր մարզիկիցև տողում որակազրկվել։