Փաշինյանի ցուցումով Քննչական կոմիտեն փնտրում է Դիմադրության շարժման ժամանակ Փաշինյանի կազմակերպած սադրանքը կանխած անձանց

Այսօր Քննչական կոմիտեն (ՔԿ) մի տեսանյութ է հրապարակել և նշել՝ որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք:

Տեսանյութը նախորդ տարվա Դիմադրության շարժման ընդդիմության հանրահավաքներից է: Տեսանյութում ձայն չկա, ավելի ճիշտ՝ օրիգինալ ձայնը չկա, և միայն պատկերներից կարող ենք հասկանալ, որ ցուցարարները, ըստ ամենայնի, փողոց են փակել, և մի ավտոմեքենա՝ 06 TT 016 պետհամարանիշներով, մտել է ցուցարարների մեջ, և ինչ-որ խնդիր կա:

Կարդացեք նաև

Հիմա Քննչական կոմիտեն փնտրում է այդ անձանց:

Տեսանյութը կասկածելի թվաց այն առումով, որ Դիմադրության շարժումից անցել է գրեթե 1 տարի ժամանակ, տեսանյութում էլ ակնհայտ հանցանքի կադրեր չկային, ուրեմն ինչո՞ւ է Ոստիկանությունը փնտրում կադրերում երևացող անձանց:

168.am-ը ուսումնասիրեց նախորդ տարվա մայիսի 1-ից մեկնարկած Դիմադրության շարժման հանրահավաքների, երթերի կադրերը, և, ո՜վ զարմանք, հայտնաբերեցինք ՔԿ-ի հրապարակած տեսանյութը, բայց այս անգամ՝ օրիգինալ ձայնով:

Տեսանյութը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքի՝ Armtimes.com-ի յութուբյան ալիքը, վերնագրելով՝ «Քաղաքացին մեքենայով մտել է փողոց փակողների երթի մեջ ու միացրել «Դուխով» երգը»:

Հրապարակված տեսանյութի կադրերի մեջ շատ կարևոր հանգամանք կա՝ ցուցարարները սադրիչին հորդորում են՝ քշի գնա, արա…, ու վերջինս հեռանում է: Բռնություն չեն գործադրում, չեն իջեցնում մեքենայից, ընդամենն ընդդիմության ցույցի ժամանակ ընդդիմադիրների շարքերի մեջ մտած ակնհայտ սադրիչին հորդորում են հեռանալ…

Հիմա, ՀՀ Քննչական կոմիտեն, բանուգործը թողել, այդ անձանց է փնտրում: Սա թեպետ շատ նման է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ին տված սատանաներ փնտրելու հրահանգին, բայց որ ՔԿ-ում այդքան պարապ են, մի երկու բան էլ մենք ասենք… Թող փնտրեն…

Մինչ այդ, իհարկե, ՔԿ-ին հիշեցնենք՝ ով է սադրիչը: Եթե Քննչական կոմիտեում մի քիչ ջանք գործադրեին՝ google գոնե անեին՝ տեսանյութի ու հայտարարության շոուի կարիք չէր լինի:

Ցուցարարների շարքեր մտած սադրիչը, պարզվում է, «իրականում ոստիկան է, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ պարեկ Արտյոմ Չոբանյանն է, ով ծանոթների շրջապատում հայտնի է «միլիցա ծյոմիկ» անունով։  «Միլիցա ծյոմիկը», բացի սադրիչ լինելուց, օգտահաշիվ ունի նաև Ֆեյսբուքում։ Արտյոմ Չոբանյանը Սոսե փողոցի բնակիչ է»:

Այս մասին alternative.am էր գրել: Այսինքն՝ «Հայկական ժամանակի» ասած «քաղաքացին» հենց «Միլիցա Ծյոմիկ» կոչվածն է եղել:

Tyomik

Տեղեկությունը, ի դեպ, կարծես թե չի էլ հերքվել:

Վերադառնանք ՔԿ-ի «ջանքերին»:

Իսկ ՔԿ-ն չի՞ ուզում, օրինակ, փնտրել ու գտնել 2018թ. ճանապարհներ փակող, հատուկ պաշտպանության օբյեկտ հանդիսացող Ռադիոտան դռները ջարդող անձանց… Նրանցից շատերի դեմքերը, ի դեպ, լավ ճանաչելի են մեր հանրության համար:

Իսկ ՔԿ-ն 47 համար ավտոբուսի ճանապարհը փակած, հիմա վարչապետ աշխատող անձնավորությանը բան չունի՞ ասելու: Թե՞ 2018թ. իրավախախտումները «օյին չեն»:

Քննչական կոմիտեի վարքագծից կարելի է հասկանալ՝ եղել է ուղիղ ցուցում՝ փնտրել ու գտնել նախորդ տարվա հանրահավաքների ակտիվ մասնակիցներին: Վախենո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը, դժվար է ասել, վախենալու բան ունի՞, միանշանակ… Ինքը հո գիտի՞՝ ինչ է բանակցում ու ի՞նչ է ստորագրելու…

Իսկ Արգիշտի Քյարամյանը, թերևս, մտածելու բան ունի… Ինքն ամենևին միակը չէ, ում Նիկոլ Փաշինյանն օգտագործել ու շարքից հանել է…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031