Նախկին հայաստանցի ադրբեջանցիները պահանջում են, որ Երևանն էլ իրենց բանակցությունների հրավիրի. «Ազատություն»

Նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիներին միավորող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին այսօր պահանջել է, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ սկսկի իր ղեկավարած կառույցի հետ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության կողմից Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին՝ շփումները շարունակելու վերաբերյալ ուղղված հրավերը,- նշել է Ալեքբերլին, հավելելով,- Որպես Արևմտյան Ադրբեջանի համայնք՝ մենք մի քանի օր առաջ նամակ ենք ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը մեր հայրենի օջախներ ապահովելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031