Բաժիններ՝

Եգիպտական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրում անելու հեռանկարով

Եգիպտական ընկերությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև «Elsewedy Electric Group» ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին հայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ներդրումային հնարավորությունները, էներգետիկ ենթակառուցվածքների և վերականգնվող էներգիայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Նախարարը նշել է, որ Հայաստանի ենթակառուցվածքները բավական արագ են զարգանում, Հայաստանի էներգետիկ համակարգում ենթակառուցվաքծերի կառուցման, վերակառուցման, վերազինման աշխատանքները հիմնականում իրականացվում են միջազգային մրցույթների միջոցով, և եգիպտական ընկերությունները կարող են մասնակցություն ունենալ դրանց։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031