Արմեն Սարգսյանի S8 Capital-ը ցանկանում է ձեռք բերել Ռուսաստանում գերմանական Continental-ի ակտիվները

Արմեն Սարգսյանի S8 Capital-ը ցանկանում է ձեռք բերել Ռուսաստանում գերմանական Continental-ի ակտիվները, այդ թվում՝ Կալուգայում անվադողեր արտադրող գործարանը։

Ըստ «Ъ»-ի՝ ներդրողն արդեն դարձել է Ռուսաստանում վերելակներ արտադրող Otis գործարանի սեփականատերը: Continental-ից հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու բանակցությունները բարեհաջող են ընթանում։ Սարգսյանը լրատվամիջոցներում ներկայացվել է որպես «Avilon» ավտոդիլերի հիմնադիր Ալեքսանդր Վարշավսկու գործընկեր։ Այժմ դիլերը զբաղվում է Կալուգայում գտնվող մեկ այլ ակտիվի՝ Volkswagen-ի գործարանի գնման հարցով:

S8 Capital-ը զարգացնում է ՏՏ լուծումներ ֆինանսական հատվածում, ռիթեյլի, հեռուստահաղորդակցությունների, էլեկտրոնային կոմերցիայի եւ մեդիայի ոլորտում, նրան է պատկանում պետական վիճակաղախի տարածմամբ զբաղվող «Ստոլոտո» ընկերությունը։

Continental-ը չի մեկնաբանել գնորդի եւ գործարքի պայմանների մասին՝ հայտնելով միայն, որ տարբեր ռազմավարություններ է դիտարկում ակտիվների վերաբերյալ, այդ թվում շուկայից վերահսկելի ելքը։

«Ընկերության ներկայացուցչությունները, մասնավորապես՝ «Կոնտինենտակ Տայրս Ռուս» ՍՊԸ-ն եւ «Կոնտինենտալ Կալուգա» ՍՊԸ-ն, շարունակում են գործել սովորական ռեժիմով՝ ամբողջությամբ կատարելով հաճախորդների, աշխատակիցների եւ գործընկերների հանդեպ ունեցած պարտավորությունները»,- հավելել են ընկերությունից։ S8-ը չի պատասխանել «Կոմերսանտ»-ի հարցմանը։

Կալուգայում գտնվող Continental գործարանը սկսել է գործել 2013 թվականի վերջին, ներդրումները կազմել են 240 միլիոն եվրո: Հարթակն արտադրում է երեք Continental, Gislaved եւ Matador անվադողերը՝ 13-ից 20 դյույմ, տարեկան արտադրում է 4 միլիոն անվադող ՝ մինչեւ 16 միլիոնի ընդլայնվելու հեռանկարով: Արտադրանքը ավտոմոբիլային գործարաններին մատակարարվել է ինչպես սկզբնական համալրման համար, այնպես էլ շուկա։

Տեսանյութեր

Լրահոս