
«Ֆոլքսվագեն» մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի խողովակին

Մարտի 7-ին, ժամը 15.05-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի խողովակին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: