
Apple-ը երաժշտություն լսելու նոր հավելված է ստեղծել

Apple-ը ստեղծել է Apple Music Classical հավելվածը դասական երաժշտություն լսելու համար։ Այդ մասին գրում է Tech Crunch-ը։
Նոր Apple Music Classical հավելվածը դեռ հասանելի չէ ներբեռնման համար. ամբողջական թողարկումը սպասվում է 2023 թվականի մարտի 28-ին: Նշվում է, որ երաժշտություն լսելու ծառայությունը կաշխատի ամբողջ աշխարհում, բացառությամբ Ռուսաստանի, Պակիստանի, Թայվանի, Թուրքիայի, Աֆղանստանի, Չինաստանի, Կորեայի և Ճապոնիայի։
Apple Music-ի օգտատերերին հասանելի կլինի ավելի քան հինգ միլիոն դասական ստեղծագործություններ, ներառյալ բարձրորակ նոր թողարկումները: Նաև ունկնդիրները կկարողանան ավելացնել հարյուրավոր սիրելի երգացանկեր, հազարավոր բացառիկ ալբոմներ, ինչպես նաև ուսումնասիրել կոմպոզիտորների կենսագրությունները և մանրամասն տեղեկություններ ստեղծագործությունների մասին:
Ավելի վաղ Apple-ը դադարեցրել էր պլանշետների և համակարգիչների սպասարկումը Ռուսաստանում։ Ամերիկյան ընկերությունը որոշել է երաշխիքային վերանորոգում չտրամադրել Ռուսաստանից ժամանած iPad և Mac օգտատերերին։