Բաժիններ՝

Յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքը կատարում է գերազանց՝ իմ նախաձեռնությունը դարձնելով կայացած. Արցախի պետնախարար

Ցանկացած ծանր իրավիճակում համախմբվածությունն ու հանրային համերաշխությունը նոր, գուցե չիրացված հնարավորություններ է բացում մեր հավաքական նպատակների կենսագործման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էւում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Արցախի հողին կանգնած մնալով՝ մեր երիտասարդները իրենց գործով, խոսքով ու նոր մտածողությամբ հարթում են առաջընթացի ճանապարհը:

Ուղիղ երեք ամիս չունենալով կապ Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ, ունենալով բազմաթիվ դժվարություններ՝ մեր երիտասարդները, ուսանողները, հասարակության ակտիվ հատվածը չի կորցնում տոկունությունը: Ցուցիչը՝ նաև հասարակական աշխատանքում ակտիվ ներգրավվածությունն է, որն առանձնանում է կազմակերպվածությամբ ու նվիրումով: Բեռնաթափումից, տեսակավորումից մինչև փաթեթավորում յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքը կատարում է գերազանց՝ իմ նախաձեռնությունը դարձնելով կայացած: Նույն պատրաստամությամբ ինքս բաց եմ երիտասարդների նմանօրինակ նախաձեռնությունների համար»,-գրել է Ներսիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031