Բաժիններ՝

Շախմատի ԵԱ-ի 9-րդ տուրում հաղթել է միայն Սամվել Տեր-Սահակյանը

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:

Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Սամվել Տեր-Սահակյանը: Միավորը կիսել են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը:

Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6 միավոր: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ալեքսեյ Սարանան է, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

Եվրոպայի անհատական առաջնությունը կավարտվի երկու տուրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031