
Թուրքիայում վարձակալության տրվող բնակարանների գները սկսել են աճել

Վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժնեից հետո վարձակության տրվող բնկարանների գները սկսել են աճել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական «T24»-ի տեղեկացմամբ Ստամբուլում վարձակալության տրվող բնակարանների գները աճել են շուրջ 6.6%-ով, որով վարձակալության տրվող բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին արժեքը կազմում է շուրջ 12.394 թուրքական լիրա:
«Endeksa»-ի կողմից հրապարակված ուսումնասիրության համաձայն վարձակալության տրվող բնակարանների ամենամեծ գնային աճը գրանցվել է Թուրքիայի Սիլե, Բեշիքթաշ, Աթաշեհիր և Ումրանիյե շրջաններում, իսկ Ավջըլարը, Բեյօղլուն և Բահչելիեվլերը հանդիսանում են այն շրջանները, որտեղ գրանցվել է ամենաքիչ գնային աճը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն զոհերի թիվը կազմում է 49.089 մարդ: