Բաժիններ՝

«Ժամը 2-ին մեր զինվորին հողին կհանձնենք, ամբողջ գյուղը սգում է». Մահացած հայտնաբերված 20-ամյա Անդրանիկին Խնածախում վերջին հրաժեշտն են տալիս

Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տալիս մարտի 8-ին մահացած հայտնաբերված ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող 20-ամյա Անդրանիկ Օհանյանին:

«Ժամը 2-ին մեր զինվորին հողին կհանձնենք, ամբողջ գյուղը սգում է: Սպասում էինք, որ 4 ամսից կգա, կուրախանանք, էն էլ…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խնածախի բնակիչներից մեկը:

Վերջինը տեղեկացրեց, որ Անդրանիկն ընտանիքի կրտսեր զավակն էր, ունի 1 քույր և 1 եղբայր:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը մարտի 9-ին հայտնել էր, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Կարդացեք նաև

Նշենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի մահվան հանգամանքները։

«2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ՝ համածառայակիցներ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցառումները կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- հայտնել էր Քննչական կոմիտեն։

Տեսանյութեր

Լրահոս