Բաժիններ՝

Երկու ամսում Հայաստան է այցելել 290 հազարից ավելի զբոսաշրջիկ. ավելացել է ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից և Գերմանիայից այցերի թիվը

Հայաստան այս տարվա փետրվար ամսին այցելել է 130 հազարից ավելի զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ լավագույն ցուցանիշն է:

Այսպիսով, 2023 թ. փետրվար ամսին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար 588: Սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: 2019-ի փետրվարին Հայաստան է այցելել շուրջ 96 հազար, 2020 թվականին՝շուրջ 107 հազար, 2022 թ.` շուրջ 72 հազար զբոսաշրջիկ:

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստան է այցելել 290 հազարից ավելի զբոսաշրջիկ։

2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (52%), Վրաստանը (12%), Իրանը (5%), ԱՄՆ-ն (1%) և Գերմանիան (1%):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս