
4-րդ հարկի պատուհանից ընկած 2 տարեկան երեխայի վիճակը գնահատվում է ծանր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել երկու տարեկան երեխա, ով ընկել է չորրորդ հարկի պատուհանից: Տեղեկանում ենք ԲԿ ֆեյսբուքյան էջից․
«Փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների խիստ հսկողության տակ»: