
«Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ, բայց այն, որ նա այդքան ճղճիմ է ու վախկոտ, չէի սպասում…». Արամ Գաբրիելյանովը դատի կտա ՀՀ կառավարությանը

Հայազգի լրագրող, ռուսաստանաբնակ հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել իր ունկնդիրներից՝ Երևանում իր դասախոսությունը չեղարկելու համար:
«Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ, բայց այն, որ նա այդքան ճղճիմ է ու վախկոտ, չէի սպասում… Զուր չէ, որ նույնիսկ ուժայիններն են նրան թուրք Նիկոլ անվանում… Նիկոլները կգան ու կգնան: Ամեն ինչ լավ կլինի: Մի բան էլ, ես ՀՀ կառավարության դեմ հայց կներկայացնեմ ու կստիպեմ, որ ինձ Հայաստան թողնեն:
Չգիտեմ՝ Փաշինյանը գիտի՞՝ ով է իր նախապապը. իմ նախապապը Տաթևի եկեղեցու վանահայրն է եղել: Եվ թափթփուկները չեն կարող ինձ զրկել իմ հոր հայրենիքից»,- գրել է նա: