
«Առանձնահատուկ գնահատանքս և խոնարհումս՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին. Դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է կանանց և մայրերի Մարտի 8-ը։ Նա մասնավորապես նշել է. «Աստված պահապան բոլոր մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:
Առանձնահատուկ գնահատանքս և խոնարհումս՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին։
Դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին, իսկ այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր հարգանքն ու երախտագիտությունը ձեր նկատմամբ»: