Բաժիններ՝

Կենցաղային իրերի գողությունը բացահայտվել է․ 42-ամյա տղամարդը ձերբակալվել է

Մարտի 3-ին Գավառի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Գավառի ոստիկանները դրանք իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։

Ժամը 10.30-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Գավառ քաղաքի Սայադյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա մի տղամարդ։

Ըստ տեղեկությունների՝ նա 2022 թվականի սեպտեմբերին մի քանի անգամ պատուհանը բացել ու մտել էր Սայադյան փողոցի տներից մեկն ու գողացել լվացքի մեքենա, աթոռներ, ջահ և կենցաղային տարբեր իրեր։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ձերբակալվածը գողություն էր արել նաև Սայադյան փողոցի մեկ այլ առանձնատնից։

Դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031