Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ նոր գործադուլը տեղի կունենա մարտի 11-ին
Ֆրանսիայում մարտի 11-ին նոր համազգային գործադուլ է սպասվում կենսաթոշակային բարեփոխման նախագծի դեմ:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` նշելով, որ ամբողջ Ֆրանսիայում նոր ցույցեր կանցկացվեն կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ արդեն յոթերորդ համազգային գործադուլի ֆոնին:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը՝ մարտի 7-ին Ֆրանսիայում անցկացվում է տարեսկզբից ի վեր վեցերորդ ցույցը ՝ կենսաթոշակային տարիքը 62-ից մինչև 64 տարեկան բարձրացնելու դեմ։ Փարիզում ակցիային մասնակցելու նպատակով հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Ռենում, Նանտում և Լիոնում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունն արդեն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: